Լուսամփոփ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսամփոփ Բնօրինակի անվանում՝  Լուսամփոփ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կոնաձև՝ հատակը կլոր ու փոքր, իրանը ուռուցիկ: Իրանի առջևի ֆոնում երևում է ջրաղացը՝ ցանկապատված գետը և ծառը: Պատկերը արտահայտված է վարդագույն ֆոնի վրա, կապույտ, կանաչ, ոսկեգույն ու բաց մոխրագույն գույների զուգորդումով: Ստորին մասը լուսամփոփի թասակն է, դեպի ներքև գմբեթաձև: Թասաձև մասը հարդարված է տերևաձև պատկերներով և կտրտված մասերով: Այս մասը, որին հենվում է լուսանփոփը, ունի 3 բլթակ՝ ներսից, որոնց հատված շղթաների միջոցով, այն միացվում է առաստաղին: Ամրացված է կլոր, տերևաձև եզրերով պողպատյա մասին՝ կախիչին։ Լուսամփոփի վերին կափարիչը թասաձև է, փոքր շրթով, լայնաբերան, ալիքաձև, խոշոր տերևանախշերով, շղթաների միջոցով կարելի է բարձրացնել և ցածրացնել լուսամփոփը։ Ստորին և վերին հավելվածն ու կախիչը ոսկեգույն են։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Հայտնաբերման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Նյութը՝  Ապակի, պողպատ Տրամագիծ (սմ)՝  11 x 12 Բարձրություն (սմ)՝  23սմ Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2471 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-100