Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հյուսիս-արևելքից: Հյուսիսային ճակատին երևում է ութ որմնակամար, երկու որմնախորշ, երեք կլոր լուսամուտ և մեկ քանդակազարդ պսակով ուղանկյունաձև լուսամուտ: Արևելյան ճակատին երևում է կամարաշար և մեկ ուղանկյունաձև լուսամուտ: Երևում է նաև կամարաշարով պատված գմբեթը, որի վրա կան ուղանկյունաձև լուսամուտներ և քանդված վեղարը: Լուսանկարի դիմերեսին նշաններ, գծեր կամ այլ հետքեր չկան: Դարձերեսի վերևում առկա է «Անի, Գրիգոր Լուսավորիչ եկ հյուսիս-արևելքից» մատիտով գրությունը: Ձախ կողմում«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է և առարկայի հաշվառանիշը (Լ39/54): Ներքևի աջ անկյունում մատիտով գրված է «ծ.43»: Հեղինակ՝  Թ. Թորամանյան Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,5 սմ Երկարություն (սմ)՝  23,7 սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1900-1910-ական թթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 176 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 39/54