Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարը ստվարաթղթի վրա է, որի բոլոր անկյուններում կան փոքր անցքեր: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հյուսիսարևելյան կողմից: Հյուսիսային ճակատին երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, իսկ ութը՝ որմնակամարներ: Ինչպես նաև երևում է վեց լուսամուտ, որոնցից երկուսը քանդված են, ճակտոնի կլոր լուսամուտը, կիսավեր մուտքը: Արևելյան ճակատին ևս երևում է կամարաշար: Կամարներից երկուսը որմնախորշեր են, որոնցից մեկի ներքևի մասը քանդված է, իսկ երեքը՝ որմնակամարներ և հինգ լուսամուտ: Լուսանկարում երևում է նաև եկեղեցու քանդված գմբեթը: Եկեղեցու առջև նստած է հոգևորական:
Լուսանկարի դիմերեսին կետեր, գծեր և այլ հետքեր չկան: Դարձերեսի կենտրոնում գրված է «Անի, Կաթողիկե եկեղեցին հյուսիս-արևելքից: Ձախ կողմում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/600), աջ կողմում մատիտով գրված է «ծ.11»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ 23սմԵրկարություն (սմ)՝ 17 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1910-ական թթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ 6/600