Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Լուսանկար
Բնօրինակի անվանում՝
Անիի Մայր տաճար (Սբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի)
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու հյուսիսարևմտյան ճակատի կիսաքանդված անկյունն է արևմուտքից: Երևում է երկու որմնասյուն և երկու լուսամուտ, որոնցից մեկը քանդված է: Լուսանկարի դիմերեսի աջ ներքևի անկյունում սպիտակով գրված է «337»: Դարձերեսի վերևում առկա է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպը և առարկայի հաշվառանիշը (Լ6/595): Կողքը՝ Արմֆան պատմ. հուշ. պահպ. կոմիտեի շտամպն է, նույն մասում առկա է «Անի.Կաթողիկե եկեղեցին (ճարտ. Տրդատ, կառուցել է տվել թագուհի Կատրամիդան վերջ. 1001 թ.) հյուսիսարևմտյան անկյունը արևմուտքից» գրությունը և նույնը ռուսերեն. “Ани. Собор (архит. Трдат, строительница царица Катрамида оконч.
1001 г.) западный угол (с запада)”:Ներքևի աջ հատվածում մատիտով գրված է «ծ.23»:
Նյութը՝ լուսանկարչական թուղթԼայնություն (սմ)՝ լուս.՝ 17 սմ, ստվարաթ.՝ 21 սմԵրկարություն (սմ)՝ լուս.՝ 22,5 սմ, ստվարաթ.՝ 28 սմՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1900-1910-ական թթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 124
Բաժնեհաշվառանիշ՝
Լ 6/595