Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Անիի Տիգրան Հոնենց եկեղեցի (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Լուսանկարը սև-սպիտակ է: Լուսանկարում եկեղեցու ընդհանուր տեսքն է հյուսիս-արևելքից: Հյուսիսային ճակատին երևում է ութ որմնակամար, երկու որմնախորշ, երեք կլոր լուսամուտ և մեկ քանդակազարդ պսակով ուղանկյունաձև լուսամուտ: Արևելյան ճակատին երևում է կամարաշար և մեկ ուղանկյունաձև լուսամուտ: Երևում է նաև կամարաշարով պատված գմբեթը, որի վրա կան ուղանկյունաձև լուսամուտներ և քանդված վեղարը: Լուսանկարի դիմերեսի ներքևի ձախ անկյունում սպիտակով գրված է «95,605», կան նաև սև հետքեր: Դարձերեսի աջ կողմում առկա է «Անի, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին հյուսիս-արևելքից XIII դ. 1914 թ. (Տիգրան Հոնենցի կառուցած) լուսանկարիչ Թ. Թորամանյան» մատիտով գրությունը: Ձախ կողմում«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի շտամպն է և առարկայի հաշվառանիշը (Լ6/47), որի կողքը մատիտով գրված է «ծ.43»: Հեղինակ՝  Թ. Թորամանյան Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,5 սմ Երկարություն (սմ)՝  23,7 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 124 Բաժնեհաշվառանիշ՝  Լ 6/47