Լուսանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են տարեց կին՝ գլխի ավանդական հարդարանքով, երեք երիտասարդ աղջիկ, որոնցից մեկ նստած է աթոռին, բոլորն էլ գլխաբաց են: Տարեց կնոջ մի կողքին էլ նստած է փոքրիկ աղջնակ՝ անթև, կրծքամասում կոկետկայով, ուսագլխերին ժապավենազարդերով զգեստով: Կանգնած աղջիկներից մեկի զգեստի վիզը կլորավուն է, թևերը հասնում են մինչև արմունկները, կրծքամասից ցած կտրվածքով և շարով հավաքած: Տարեց կնոջ կողքին նստած երիտասարդ աղջիկը հագին ունի երկարափեշ, կիսաթեք, վզի խոր և կլորավուն բացվածքով ծաղկաձև հավելազարդերով զգեստ և բարձրակրունկ ժապավենազարդով կոշիկներ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9.8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բաքու Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  14.3 Նվիրատու՝  Արամ Վիլենի Սաֆարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6486/7 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-433