Լուսանկար. Ա. Խաչատրյանը Բուենոս Այրեսում՝ հայ համայքնի ներկայացուցիչների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը նստած է դաշնամուրի մոտ, սպիտակ վերնաշապիկով, բաց գույնի գծավոր կոստյումով, իրենից աջ կանգնած են (ձախից աջ) «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար Լ. Վարդապետյանը, «Սարաֆյան եղբայրներ» ընկերության նախագահի տեղակալ Գ. Սարաֆյանը, երգիչ Մ. Գաբրիելյանը և Վարդապետ Հ. Մուշյանը՝ քահանայական հանդերձանքով:Լուսանկարված են Խաչատրյանի «Գարուն Երևան» երգի կատարման ժամանակ: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Անփայլ թուղթ Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  17,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բուենոս Այրես Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նվիրատու՝  Ի. Աղազադյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1285 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1491