Լուսանկար. Ա. Խաչատրյանը Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում, իր պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը (աջից 4-րդը) կանգնած է անֆաս դիրքով, գլուխը թեթևակի խոնարհած է, հագին սպիտակ վերնաշապիկ, սև կոստյում, մուգ գույնի փողկապ է:Իրենից աջ նստած է կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի ռեկտոր (նկարիչ Մ. Սարյանի) Ղ. Սարյանը, ձախից 1-ինը նստած է ջութակահար, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Կ. Դոմբաևը, կողքին վերջինիս կինը:Առջևի պլանում երևում է տոնական սպասավորված սեղանը: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  11,5 Նվիրատու՝  Կ. Դոմբաև Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1908 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2252