Լուսանկար. Ա. Խաչատրյանը իր եղբայր Վ. Խաչատրյանի և Կիրովականի իր ընկերների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը նստած է կենտրոնում, անֆաս դիրքով, հագին սպիտակ վերնաշապիկ, սև կոստյում և փողկապ է, գրկել է երկու երեխայի՝ ապագա դաշնակահար Ռ. Ամիրբեկյանին, մի աղջկա և Է. Կզարթմյանի (Կիրովականի թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն) թոռանը, աջից 2-րդը կանգնած է Կզարթմյանի մյուս թոռը:Ա. Խաչատրյանի ետևում ձախից աջ կանգնած են Ա. Ալիխանովան՝ Կիրովականի թիվ 1 երաժշտական դպրոցի դասատու (ձախից 2-րդը), Ա. Սիմոնյանը (Ռ. Ամիրբեկյանի մայրը), Է. Կզարթմյանը (ձախից 5-րդը) և Վ. Խաչատրյանը: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  12 Նվիրատու՝  Լ. Կզարթմյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կիրովական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  7 Հոկտեմբերի, 1954 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1909 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2259