Լուսանկար. Ա. Խաչատրյանը Հայֆիլհարմոնիայի երաժիշտների հետ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և թատրոնի շենքի մոտ

Լուսանկար. Ա. Խաչատրյանը Հայֆիլհարմոնիայի երաժիշտների հետ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և թատրոնի շենքի մոտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին շարքի կենտրոնում կանգնած է Ա. Խաչատրյանը՝ սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի վերարկուով, փողկապով և լայնեզր գլխարկով: Իրենից աջ կանգնած են ալտահար Լ. Ավետիսյանը, ջութակահար Ա. Ջամջյանը, ֆագոտահար Գ. Շախմակյանը, խմբավար Դ. Գյոզալյանը, ձախ՝ կանգնած է ջութակահարուհի Մ. Հայրապետյանը, կլառնետահար Գ. Ֆլեջյանը, փողահար Ժ. Գևորգյանը: Ետին պլանում ևս կանգնած են նվագախմբի երաժիշտներ: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  11,9 Երկարություն (սմ)՝  8,5 Նվիրատու՝  Լ. Ավետիսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  14 նոյեմբերի, 1951 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1804 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2133