Լուսանկար. Ա. Խաչատրյանը մի խումբ հայ կոմպոզիտորների և երաժշտագետների հետ Մոսկվայում, կոմպոզիտորների միության 5-րդ համագումարի օրերին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին շարքի կենտրոնում կանգնած է Ա. Խաչատրյանը, անֆաս դիրքով, հագին սպիտակ վերնաշապիկ, մուգ գույնի կոստյում և նախշերով փողկապ է, ձեռքերը կրծքավանդակի բարձրությանն են: Իրենից ձախ կանգնած են երաժշտագետ Ա. Բարսամյանը, կոմպոզիտոր Գ. Չթչյանը, աջից՝ Էոլյանը, երաժշտագետներ՝ Տեր-Սիմոնյանը և Գ. Տիգրանովը: Եկրորդ շարքում ձախից աջ կանգնած են՝ Ա. Մաթևոսյանը, Գ. Չեբոտարյանը, Գ. Արմենյանը, Կ. Պողոսյանը:Երրորդ շարքում են՝ կոմպոզիտորներ Ալ.Հարությույանը, Է. Հովհաննիսյանը, Ա. Սաթունցը, Է. Արիստակեսյանը: Չորրորդ շարքում են կոմպոզիտորներ՝ Ռ. Ամիրխանյանը, Խ. Ավետիսյանը, երաժշտագետ Ռ. Աթայանը, Է. Աբրահամյանը,կոմպոզիտոր Մ. Մավիսակալյանը: Ետին պլանում երևում են կոմպոզիտորներ Է. Միրզոյանը, Յու.Ղազարյանը, Ա. Խուդոյանը, Է. Բաղդասարյանը, Գ.Հախինյանը, Կ. Պետրոսյանցը: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  24,2 Երկարություն (սմ)՝  18 Նվիրատու՝  Յու. Ղազարյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1834 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2173