Լուսանկար. Ա. Խաչատրյանը Մոսկվայի միությունների տան դահլիճում, իր ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված երեկոյին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը լուսանկարված է ողջ հասակով, կանգնած է բեմի վրա, կիսադեմ դիրքով, սպիտակ վերնաշապիկով, կողքին նստած է կինը՝ Ն. Մակարովան: Բեմի վրա կանգնած է նաև ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Ա. Չիչինաձեն՝ Խաչատրյանին է շնորհում «Գայանե» բալետի ազդագիրը՝ արտիստների ստորագրություններով:Նախագահականում նստած են երաժշտարվեստի գործիչներ, աջից վերջինը կոմպոզիտոր Դմ. Կաբալևսկին է:Բեմի վրա դրված են ծաղիկներով երկու զամբյուղ: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  18,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973 թ. Նվիրատու՝  ՀԽՍՀ Կոմպոզիտորների միություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1682 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1934