Լուսանկար. Ա. Խաչատրյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գրասենյակում՝ գլխավոր քարտուղար Ու Տանի և այլոց հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձախից աջ կանգնած են Վ. Իվանովը (ՄԱԿ-ում սովետական ներայացուցչության 3-րդ քարտուղար), Ի. Զարովիչը (Ա. Խաչատրյանի իմպրեսարիոն ԱՄՆ-ում), Ա. Խաչատրյանը, Ու Տանը, Ն. Մակարովան, Կ. Խաչատրյանը (կոմպոզիտորի կինը և որդին), Ա. Նեստերենկոն (ՄԱԿ-ում սովետական ներկայացուցչության գլխավոր քարտուղարի տեղակալ):Ա. Խաչատրյանը կանգնած է սեղանի մոտ, սպիտակ վենաշապիկով, գծավոր մուգ գույնի կոստյումով , պուտավոր փողկապով, ձեռքերը խաչված դիրքով որովայնին են: Լուսանկարը արված է ՄԱՆ-ում Խաչատրյանի հեղինակային համերգների օրերին՝ ՄԱԿ-ում ընդունելության ժամանակ: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  25,5 Երկարություն (սմ)՝  21 Նվիրատու՝  Չարենցի անվ. արվեստի և գրականության թանգարան (ԳԱԹ) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նյու Յորք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18 հունվարի, 1968 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1753 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-2088