Լուսանկար. Ա. Խաչատրյանը և իր կինը՝ Ն. Մակարովան Մանկիյան ընտանիքի հետ Մոնտեվիդեոյում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը լուսանկարված է ավտոմեքենայի մեջ նստած, անֆաս, սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի կոստյումով, փողկապով և բերետով, կողքին Ն. Մակարովան է նստած՝ պատուհանի մոտ: Լուսանկարի դարձերեսին Մանկիյան ընտանիքի ընծայագիրն է՝ (հայերենով)Ա. Խաչատրյանին և իր կնոջը: Հեղինակ՝  Լուսանկարիչ` Լեոն Նյութը՝  Անփայլ թուղթ, կանաչ թանաք Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  10,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոնտեվիդեո Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1957 թ. Նվիրատու՝  Մ. Մակարովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1528 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1800