Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Զուգանկար
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված են թիթեղագործ Առաքել Քուփալյանն ու կինը՝ Շուշանը: Տղամարդը մի ձեռքով հենված է բարձրադիր սեղանիկին, որի վրա ծաղկեփունջ է երևում, հագել է քաղաքային հագուստ: Կինը նստած է, մի ձեռքով հենված աթոռին: Հագել է թավշյա զգեստ, նախշազարդ գոգնոց, կրծքկալ, որի վրա ամրացված են երկար շղթա և դրամների շարան: Գլխին երևում են ջուխտ շերիտն ու վարդը, ուսերն ի վար իջնող մետաքսյա քողը՝ չիքիլան, քունքերին՝ մարգարտաշարեր: Ստվարաթղթի ներքևում գրված է՝ «Терь Гевондянць, Тифлись»: Դարձերեսին լուսանկարչի և լուսանկարչատան տվյալներն են երկլեզու՝ ռուսերեն և հայերեն:
Նյութը՝ լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթԼայնություն (սմ)՝ 10.6Նվիրատու՝ Կարապետ Մարտիրոսի ՔուփալյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱխալցխաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբԲարձրություն (սմ)՝ 16Նկարիչ՝ Տեր-ՂևոնդյանցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6613/1
Բաժնեհաշվառանիշ՝
Ֆ-446