Լուսանկար .Ա.Խաչատրյանը Հայաստանի արվեստի և գիտության գործիչների հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Առաջին շարքում աջից ձախ նստած են Ա.Խաչատրյանը ՝ սպիտակ վերնաշապիկով , մուգ կոստյումով և փողկապով (կոստյումի աջ դարձածալին Պետական մրցանակների շքանշաններն են ) , Փիրուզյանը , երգիչ Շարա Տալյանը :Երկրորդ շարքում են ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը , Սովետական միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը (զինվորական համազգեստով) , ԽՍՀՄ ժողովրդական արտիստ , երգչուհի Հայկանուշ Դանիելյանը , բժիշկ , պրոֆեսոր Մ.Մելիք-Ադամյանը :Երրորդ շարքում են դերասան ,ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանը , կինոռեժիսոր (հայկական կինոյի հիմնադիր) Համո Բեկ-Նազարյանը , ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս , աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը , մի կին (ինքնությունը հայտնի չէ) և ԽԱՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Գուլակյանը :Լուսանկարի ստորին ձախ անկյունում կա լուսանկարչի կնիքը: Հեղինակ՝  Լուսանկարիչ` Գ. Հովսեփյան Նյութը՝  անփայլ թուղթ Լայնություն (սմ)՝  13,7 Երկարություն (սմ)՝  8,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1945 թ. Նվիրատու՝  նկարիչ Հովհաննես Շարամբյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  253 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-121