Լուսանկար (գունավոր) . Հռոմի Պապ Հովհաննես XXIII- րդը (աշխարհիկ անունը Ջիովաննի Ռոկալի) կարդինալ Գրիգոր Աղաջանյանի հետ . Վատիկան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հռոմի Պապը լուսանկարված է կիսադեմ , եկեղացական հանդերձանքով :Իր դիմաց խոնարհված կանգնած է կարդինալ Գրիգոր Աղաջանյանը , (ծնունդով Ախալցխայից , Վրաստան, 1923 թ-ին մեկնել է սովորելու Վատիկանի Գրիգորյան համալսարան) :1963 թ-ին Ա.Խաչատրյանը հեղինակային համերգներով գտնվելով Իտալիայում կարդինալ Աղաջանյանի միջնորդությամբ հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ:Լուսանկարի ստորին մասում Գ.Աղաջանյանի ընծայագիրն է (հայերենով) ՝ Ա.Խաչատրյանին: Հեղինակ՝  Անհայտ Նյութը՝  փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  ֆոտոթուղթ` 22,2, բարակ ստվարաթուղթ` 27,5 Երկարություն (սմ)՝  ֆոտոթուղթ` 18.3, բարակ ստվարաթուղթ` 36 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վատիկան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  24 ապրիլի , 1963 թ. Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի` Կարեն Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  490 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-199