Լուսանկար՝ Հակոբ, Գայանե և Եվգինե Ներսեսի Բերբերովներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Հակոբ, Գայանե և Եվգինե Ներսեսի Բերբերովները: Տղան նստած է բազկաթոռի թիկնակին: Նա ունի կապույտ աչքեր, մինչև ծոծրակը հասնող երկար խարտյաշ մազեր: Տղայի հագին մուգ գույնի վերնազգեստ է՝ երեք կոճակով: Բազկաթոռի վրա կանգնած է Գայանեն՝ խարտյաշ, երկար մազերով, հագին ծնկները ծածկող շրջազգեստ է և կոճակներով կիսակոշիկներ: Բազկաթոռի նստատեղին նստած է Եվգինեն, հագել է ժանեկազարդ զգեստ և նույնատիպ կոշիկներ: Ստվարաթղթի ներքևում և դարձերեսին լուսանկարչի տվյալներն են և ստացած մեդալները՝ «М.М.Амбражевичь», ինչպես նաև ձեռագիր գրություն՝ պատկերվածների անունները: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  11.5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մայկոպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Բարձրություն (սմ)՝  17.3 Նվիրատու՝  Գուրի Եվգենիի Զախարով Նկարիչ՝  Մ.Մ.Ամբրաժևիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6249/5 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-413