Լուսանկար. Հայ մտավորականները թումանյանների տանը. Թիֆլիս, 1914

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Բնօրինակի անվանում՝  Հայ մտավորականները թումանյանների տանը.Թիֆլիս,1914 Թանգարան՝  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձախից աջ՝ Աշխեն Թումանյան, Հովհաննես Թումանյան, Սուսաննա Տերյան, Դերենիկ Դեմիրճյան, Նվարդ Թումանյան, Վահան Տերյան, Հակոբ Այվազյան, Լևոն Շանթ,ձեռքին թղթեր ՝ գրող Ճերմակ Հովհաննիսյան, Մարտիրոս Սարյան, Սարյանի թիկունքում՝ Ջավահիր Շանթ, հեռվում կանգնած ակնոցավոր տղամարդը՝ Գևորգ Խատիսյան . Աշխենի ամուսինը, նրա կողքին կանգնած երեխաները. Թամար, Անուշ, հոգևորականը՝ Թումանյանի աներն է: Աշխենը՝ բաց գույնի հագուստով օձիքին, թևերին և մեջքին մուգ ժապավեն, Թումանյանը՝ մուգ գույնի կոստյում–տաբատ, բաց գույնի վերնաշապիկ. աջ ձեռքով բռնել է Աշխենի թևից, Սուսաննան ձեռքեր դրել է ձախ ծնկին, Դեմիրճյանը՝ ծունկը ծալած, Սարյանը՝ ձախ ձեռքը հենել է թախտին , նստած է թախտի կողքը, բոլոր տղամարդիկ կրում են կոստյում-տաբատ վզկապ կամ թիթեռնիկ. Հեղինակ՝  Мависакалян Նյութը՝  Թուղթ, սև-սպիտակ լուսանկար Չափս՝  1. 14x23 սմ,1. 2. 14x23 սմ, 3. 22 x 13 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՄՍՏԹ-1411 Լ-216, ՄՍՏԹ-1412 Լ-216/1 , ՄՍՏԹ-1413 Լ-216/2