Լուսանկար՝ Սարգիս Անանյան և Նազարեթ Նազոյան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են Սարգիս Անանյանն և Նազարեթ Նազոյանն: Հագել են ասեղնագործ, կանգուն օձիքով, երկարաթև սպիտակ վերնաշապիկ՝ Անանյանի շապիկի վրա ասեղնագործված է «1914 Ս.Ա.» գրությունը: Շապիկների վրայից հագել են մահուդյա ելակ՝ փեղկերը արձակ թողած: Անդրավարտիքը վերևում լայն է՝ աստիճանաբար նեղացող: Ոտքերը հագել են նախշազարդ գուլպաներ և կաշվե ոտնաման՝ յամանի: Գլխներին կրում են ֆեսանման գդակներ: Ձեռքերին բռնած ունեն ասեղնագործ թաշկինակներ: Հատակին փռված է ծաղկանախշ գորգ՝ երկու կողմերում ծաղկազարդ պաստառագորգ և ծաղկաման՝ ծաղիկներով: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  9.7 Նվիրատու՝  Արամ Աղաբաբյանից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-ական թթ. Բարձրություն (սմ)՝  14.8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6612 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-445