Լուսանկար՝ սիրիահայ դաշնակահարուհի Ժակլին Հարությունյանը` Սիրիայում Արամ Խաչատրյանի հիշատակին նվիրված համերգին նվագելիս (համերգի լուսանկարների ալբոմից)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարում Ժակլին Հարությունյանն է՝ կիսադեմ , մուգ ակնոցով , սև կոստյումով , սպիտակ վերնաշապիկով, մազերը՝ կարճ կտրած: Նա նստած է դաշնամուրի առջև՝ բեմի վրա , ձախ ձեռքը՝ ստեղնաշարին : Նոտակալի վրա դասավորված են նոտաներ, բեմը՝ զարդարված ծաղիկներով : Լուսանկարի ետին պլանում երևում է հանդիսատեսը: Հեղինակ՝  Չամսարյան Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  8,9 Երկարություն (սմ)՝  12,2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հալեպ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2 հուլիսի 1978թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  102 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1/2