Լուսանկար.Ա. Խաչատրյանը կնոջ՝ Ն. Մակարովայի հետ Լատինական Ամրերիկայում իր հեղինակային համերգների օրերին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա. Խաչատրյանը լուսանկարված է ողջ հասակով, կիսադեմ, սպիտակ վերնաշապիկով, մուգ գույնի կոստյումով, փողկապով և մոխրագույն անձրևանոցով՝ ձեռքերը գրպանում են, Ն. Մակարովան անֆաս է, մուգ գույնի կիսաշրջազգեստով, կիսավերարկուով՝ վրան շալ է գցած, աջ ձեռքում պայուսակ է: Հեղինակ՝  Լուսանկարիչ` Հակոբյան Նյութը՝  Փայլուն թուղթ Լայնություն (սմ)՝  14 Երկարություն (սմ)՝  9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լատինական Ամերիկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  11 սեպտեմբերի,1957 թ. Նվիրատու՝  Մ. Մակարովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  1528 Բաժնեհաշվառանիշ՝  ФН-1796