Լուսնկա գիշերվա զեփյուռը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LA BRISE AU CLAIR DE LUNE Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, բաց կանաչավուն: Շապիկը երիզված է դարչնագույն կրկնակի՝ հաստ և բարակ գծով ուղղանկյուն շրջանակով: Շրջանակին և կողին՝ գրքի տվյալները սևով և դարչնագույնով: Շրջանակի վերին մասում հավաքածուի տվյալներն են՝դարչնագույն, ավելի ներքև՝ վերնագիրը՝ սև խոշոր տառերով: Նախանվանաթերթին՝ վերնագիրը, դարձերեսին՝ գրքերի ցանկ: Անվանաթերթին՝ գրքի տվյալները և կլոր խորհրդանշան, մեջը՝ չինարեն տառեր: Շապիկի հետևին՝ նույն մատենաշարի գրքերի ցանկ: Տեքստն ուղեկցվում է նկարազարդումներով: Թարգմանիչ՝  Ժորժ Սուլիե դը Մորան Էջ՝  366 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ. Չափս՝  12x18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5924