Լվացարարուհիներ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գորշ օքրայագույն, շագանակագույն փողոցի կենտրոնում երկու կանանց, հասակով մեկ, առջևից կանգնած ֆիգուրներն են՝ հասարակ, երկար շրջազգեստներով: Ձախ կնոջ գլխին բաց գլխաշոր է, ուսերին մեծ շագանակագույն զամբյուղ է սպիտակեղենով: Աջ կնոջ կիսամերկ ձեռքերը ծալված են առջևում՝ գոտկատեղում: Ձախից հաստոտ, կանաչ-շագանակագույն ծառ է՝ հաստ, ծուռ ճյուղերով, կիսածածկված հինգ, գորշ օքրայագույն փռված սպիտակեղենի կտավներով: Քիչ վեր երկու սլացիկ, կանաչ կիպարիսներ են և չորացած ծառի ճյուղավորված բուն: Միջին և հեռավոր պլանում բարձրահասակ տների գորշ, օքրայագույն, շագանակագույն կողային պատերն են սակավ, ոչ մեծ, հազիվ գծված պատուհաններով և զառիվար կարմիր-շագանակագույն տանիքներով: Նրանց հետևում ծառերի կատարներ են, վերևում՝ գորշ փիրուզագույն ամպամած երկինքն է: Հեղինակ՝  Շևչենկո Ալեքսանդր Վասիլևիչ 1883-1948 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920-1929 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 212