«Լրաբեր հասարակական գիտությունների» N10

«Լրաբեր հասարակական գիտությունների» N10

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կրեմագույն կազմին սեւ տպատառերով ամսագիր: «Հաղորդումներ» բաժնում Վ.Գրիգորյանի «Սովետահայ դրամատուրգիայի սկզբնավորումը» հոդվածն է, ուր հեղինակը խոսում է նոր թատրոնի խնդիրների վերաբերյալ հայ գրողների տեսակետների, ըմբռնումի մասին: Ե.Չարենցը ապագա թատրոնը պատկերացրել է որպես ագիտացիոն-միտինգային թատրոն: Նրա հայացքները արտացոլվել են «Standart» ամսագրի դեկլարացիայում: Հեղինակը մեջբերում է Չարենցի «Կապկազ թամաշա»-ի նախաբանը (էջ 49), ուր երեւում է Չարենցի թատերական դավանանքը: Նա գտնում էր, որ թատրոնը պետք է ստանա իր սկզբնական՝ հրապարակային ժողովրդական ներկայացման ձեւը: Իր ծայրահեղություններով հանդերձ պոետը թարմ նորարարական շունչ տվեց արվեստին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, տպագիր Հեղինակ՝  Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն Էջ՝  112 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969 Չափս՝  25,5 x 16 սմ Տպարան՝  Հայկական ՍՍՌ ԳԱ հրատարակչության տպարան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1326 471 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5434