«Լրաբեր Հասարակական գիտությունների»  N11

«Լրաբեր Հասարակական գիտությունների» N11

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն կազմով ամսագիր: «Հուշեր» բաժնում Գ.Հովնանի «Հանդիպումներ Իլյա Էրենբուրգի հետ» նոթագրությունն է (էջ 94): Խոսում է այն մասին, որ 1958թ. գրականության ինստիտուտը տպագրության էր պատրաստում Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը: Իմանալով Իլյա Էրենբուրգի՝ Չարենցի նկատմամբ ունեցած բարյացակամ վերաբերմունքի մասին, դիմեցինք նրան, որ գրի հուշեր բանաստեղծի մասին: Էրենբուրգը պատասխանել է, որ Չարենցի մասին հուշեր գրելիս պետք է շատ զգույշ լինել, պետք է վախենալ ոչ ստույգ լինելուց, փոքրիկ անճշտությունը կվնասի գեղեցիկ միտումմին: Անհրաժեշտ է ռուս ընթերցողին լավ թարգմանություններով ներկայացնել Չարենցին: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1328 241 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2638