Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Դեղնավուն կազմին սեւ
տպատառերով, ներդիրներով
ամսագիր:
87-րդ էջին Ս.Մանուկյանի «Հայոց բանաստեղծական լենինապատումի հիմքը: Հեղինակը անդրադառնում է Ե.Չարենցի հեղափոխական պոեմներին, ով լենինյան թեման գեղարվեստական զարգացման նոր աստիճանի բարձրացրեց: Չարենցը յուրաքանչյուր նյարդով, սրտի բոլոր լարերով կապված էր լենինյան դարին: Հոգով ու մտքով զգում, գիտակցում էր առաջնորդի մեծությունն ու վեհությունը: Չարենցի լենինապատումը հատկանշվում է մտքի եւ հույզի նուրբ ներդաշնակությամբ, գաղափարական խորությամբ եւ գեղարվեստական արտահայտչամիջոցների անհուն ելեւէջներով: «Բալադ Վլ.Իլիչի, մուժիկի եւ ...», «Լենին», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին», «Չուգունե մարդը» պոեմները համաշխարհային լենինյանայի զարդերից են:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1327 235
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2632