«Լրաբեր Հասարակական գիտությունների»  N4

«Լրաբեր Հասարակական գիտությունների» N4

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն կազմին սեւ տպատառերով, ներդիրներով ամսագիր: 87-րդ էջին Ս.Մանուկյանի «Հայոց բանաստեղծական լենինապատումի հիմքը: Հեղինակը անդրադառնում է Ե.Չարենցի հեղափոխական պոեմներին, ով լենինյան թեման գեղարվեստական զարգացման նոր աստիճանի բարձրացրեց: Չարենցը յուրաքանչյուր նյարդով, սրտի բոլոր լարերով կապված էր լենինյան դարին: Հոգով ու մտքով զգում, գիտակցում էր առաջնորդի մեծությունն ու վեհությունը: Չարենցի լենինապատումը հատկանշվում է մտքի եւ հույզի նուրբ ներդաշնակությամբ, գաղափարական խորությամբ եւ գեղարվեստական արտահայտչամիջոցների անհուն ելեւէջներով: «Բալադ Վլ.Իլիչի, մուժիկի եւ ...», «Լենին», «Լենին քեռին», «Լենինն ու Ալին», «Չուգունե մարդը» պոեմները համաշխարհային լենինյանայի զարդերից են: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1327 235 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2632