«Լրաբեր Հասարակական գիտությունների»  N7

«Լրաբեր Հասարակական գիտությունների» N7

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղնավուն կազմին սեւ տպատառերով պատկերներով ամսագիր: «Հոդվածներ» բաժնում Ս.Աղաբաբյանի «Հայ սովետական գրականության պատմություն նոր խնդիրները» հոդվածն է (էջ 3): Գրախոսը նշում է, որ գրականությունն ու արվեստը կրում են անհատականության խոր կնիքը: Գրականության պատմության մեջ գործում է «մաքրագրման» սկզբունքը: Ժամանակը հաշիվ է տեսնում անկայուն երեւույթների հետ եւ հակառակը, բյուրեղացնում է մեծն ու նշանակալիցը: Այստեղ օրինակ է բերում Չարենց ֆենոմենին: Բազմաթիվ գրողներ կային նրա կողքին, բայց «պատմական հեռավորություն» օրենքով մոռացվեցին, իսկ Չարենցի կերպարանքը նույն այդ օրենքով ավելի ու ավելի խոշորանում է (էջ 15): Հոդվածագիրը մեջբերում է նաեւ Չարենցի նամակը Հովհ.Թումանյանին, ուր ասվում է. «Մենք գնում ենք Հայաստան...» (էջ 10): Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1328 240 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2637