Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Աննա Կարենինա
Թանգարան՝ Պարույր Սևակի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կազմը սևագույն է, կտավից: Ճարմանդային մասը պոկված է: Մեծ գրողի դիմապատկերի վերևում ձեռագրատիպ շրիֆտով ռուսերեն գրված է` Лев Толстой : Կազմի ներսի Լև Տոլստոյի դիմապատկերով էջերը պոկված են կազմից: Երկրորդ էջին կարմիր մատիտով կա հետևյալ մակագրությունը՝ 27.9.39 թ. Ղազարյան Պարույր: Առաջին հինգ թերթերը պոկված վիճակում են, և գիրքն ընդհանրապես շատ գործածվելուց թուլացել և կարիք է զգում ամրացման:
Վեպն սկսվում է Հ. Սուրխաթյանի առաջաբանով՝ Լև Տոլստոյ, բաղկացած 54 էջից: 55-րդ էջի վերևի ձախ կողմի անկյունում կա թանաքագիր հետևյալ մակագրությունը՝ Պարույր Ղազարյան: Գրքի որոշ տեղերում հանդիպում ենք մատիտով արված ընդգծումների:
Հեղինակ՝ Լև ՏոլստոյԷջ՝ 54Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1936Չափս՝ 15*23Նվիրատու՝ Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊՍՏԹ
Հիմնական հաշվառանիշ՝
12