Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Լեւոն Ե Լուսինեան, վերջին թագաւոր Հայոց
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Կ. Յ. Բասմաջեան. Լեւոն Ե Լուսինեան, վերջին թագաւոր Հայոց. - Պարիս, 1908, տպարան Տ. Տողրամաճեան: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ շագանակագույն-դարչնագույն ու սպիտակ ալիքաձև նախշերով: Կռնակը լայն է՝ դարչնագույն կաշվից, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Գիրքն ունի նաև շապիկ՝ կոշտ կապույտ թղթից՝ վերնագրով և այլ տվյալներով, վերևի մասում կա Հովհ. Թումանյանի ինքնագիրը մատիտով՝ «Туманянц»: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 168-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարազարդումներ և 3 թերթ գունավոր նկար՝ կավճապատ թղթերի վրա: Կռնակը և կազմի անկյունները թեթև մաշված են:
Հեղինակ՝ Բասմաջյան Կ. Հ.Էջ՝ (Ա-Ը), 168, նկ.Նյութը՝ թուղթ, մամլաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1908Լայնություն (սմ)՝ 23,3Երկարություն (սմ)՝ 30Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/6