Լևոն Կարախանի հուշերի տետր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Տետր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լևոն Կարախանյանը գրել է իր ընդարձակ ինքնակենսագրությունը, որը կազմում է տասնյոթ տետրեր։ Առաջին տետրը (1-16 էջ) հեղինակը նվիրել է իր մանկության տետրերի հուշերին։ Ծնվել է 1891 թ․ Շուշիում՝ մարտի 24 -ին։ Հայրը եղել է քյամանչահար՝ Արտեմ Կարախանյանը, մայրը՝ Մարիա Սեմյանովան – տնային տնտեսուհի։ Ծնողները ծնունդով եղել են Թիֆլիսցիներ և Լևոնի ծնունդից չորս տարի անց վերադարձել են հայրենի քաղաք։ 6 տարեկանում Լ․ Կարախանը կորցնում է հորը, որից միակ հիշատակը մնում է քյամանչան։ Ընտանքիը շատ ծանր պայմաններում է ապրում և մայրը վերցնելով Լևոնին ու նրա փոքր քրոջը, տեղափոխվում է իր ծնողների մոտ։ Փոքր հասակից Կարախանը սկսում է վաստակել իր օրվա հացը՝ թերթեր, ու մանր – մանր մթերքներ վաճառելով։ Ապա աշխատում է ծխախոտի ֆաբրիկայում։ Տետրը ավարտվում է տասներեք ամյա Լևոնի տանից հեռանալով (հեռանում է խորթ հոր մոտից)։ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Ջուլիետա և Ռուզաննա Կարախանյաններ Չափս՝  20*17 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3088/27 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-13/1