Լևոնի վիշտը: Ժամանակակից վեպք չորս գլուխ բաժանած և զանազան բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Լեւոնի վիշտը: Ժամանակակից վէպք չորս գլուխ բաժանած եւ զանազան բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սմբատայ Շահազիզեան Լեւոնի վիշտը: ժամանակակից վէպք չորս գլուխ բաժանած եւ զանազան բանաստեղծութիւններ. - Մոսկուա, 1865: Տպագր. հեղ. ծաղքով: Կազմը կոշտ է, մամլաթղթե: Կազմերեսները գունազարդ են՝ շագանակագույն-սև կլորավուն բծերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը շագանակագույն կաշվից է, վրան դրոշմված են բուսանախշեր: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը կա նաև տիտղոսաթերթի ներքևի մասում և էջ 7-ի վերևի լուսանցքում: Որոշ էջերին կան մատիտով նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմերեսները և կռնակը խունացած են, մասամբ մաշված, մի քանի էջերին կան կեղտաբծեր: Հեղինակ՝  Շահազիզ, Սմբատ Էջ՝  253 Նյութը՝  թուղթ, մամլաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1865 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/177