Խալաթի ասեղնագործ մաս (թև)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է վարդագույն կտորից, զարդարված բուսական զարդանախշերով ասեղնագործությամբ։ Կենտրոնում մեծ ծաղիկ է՝ թելքաշով կարված, իսկ եզրերը՝ լիցքով։ Մյուս ծաղիկները՝ հինգ և երեքթերթանի, և տերևները ասեղնագործված են լիցք հարթակարով։ Թևաբերանի եզրակարը առանձնացված է թելքաշ ասեղնագործությամբ։ Ասեղնագործված է վարդագույն մետաքսաթելով։ Լայնություն (սմ)՝  13 Երկարություն (սմ)՝  14,5 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.02.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2741/35ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1182