«Խաղաղություն-աշխատանք»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Մետաղ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Զանգվածային, կլոր դեկորատիվ սալիկի վրա պատկերված են տղամարդու և կնոջ ռելյեֆ ֆիգուրներ՝ ազգային տարազով։ Կինը ձեռքերում բռնել է աղավնի՝ խաղաղության խորհրդանիշը, իսկ տղամարդը՝ ցորենի հասկ՝ աշխատանքի խորհրդանիշը։ Նրանց միջև՝ սալիկի վրա, ստորին մասում պատկերված են նուռ և խաղողի ողկույզ, իբրև առատության խորհրդանիշ։ Պատրաստված է դրվագման տեխնիկայով։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1976թ. Նյութը՝  պղինձ Տրամագիծ (սմ)՝  92 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  257 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-94