«Խաղողի ճզմումը Շուստովի գործարանում»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բազմաֆիգուր կոմպոզիցիոն աշխատանք է: Կենտրոնում պատկերված են գինու գործարանի բանվորները աշխատելու պահին: Գորշի, դարչնագույնի երանգների միջոցով հեղինակը պատկերել է աշխատանքային ծանր պայմանները: Նկարի ձախ մասում երևում են տակառներ, բեռնված ավանակ, հողաշեն տներ: Աջից ներքևում հայատառ գրություն՝ «Ա. Գևորգյան, 79 թ.»: Հեղինակ՝  Գևորգյան Ալեքսանդր Իվանի /1928- Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1979 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  83 x 120 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2896