Խաչ

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Խաչ սեղանի Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Խաչ սեղանի- հավասարաթև խաչի կենտրոնում շրջանակ է՝ ակնաքարի համար, որը բացակայում է: Այն ամփոփված է քառանկյունու մեջ, որի վրա կան 4 կանաչ, 4 կարմիր կիսաթափանցիկ ակնաքարեր: Խաչը վերջանում է գմբեթաձև ելուստներով, որոնցից յուրաքանչյուրն ունի 3 կանաչ և մեկ կարմիր ակներ, բոլոր կողմերից ծաղկազարդված է: Հակառակ երեսին կենտրոնում պատկերված է արև, իսկ թևերին՝ կենաց ծառեր: Նյութը՝  պղինձ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  17-րդ դար Չափս՝  18 x 18 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 200