Խաչ Սբ. Կարապետի աջով. XIV դ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1994 թ. օգոստոսի 4-ին շրջանառության մեջ է դրվել «Էջմիածնի գանձերը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Խաչ սբ. Կարապետի աջով, 14-րդ դ., Ադանա, 1665 թ., վերանորոգման վարպետ` Ալեքսան Ուրֆացի, արծաթ, բնաքարեր: Մայր տաճարին առընթեր եկեղեցապատմական թանգարանը հիմնվել է 1869 թ. և վերակազմակերպվել 1956 թ. սկզբին: Թանգարանի ցուցասրահներում ցուցադրված են 800-ից ավելի իրեր: Որպես պատմական արվեստի թանգարան` Էջմիածնի թանգարանը հազվագյուտներից է քրիստոնեական աշխարհում: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  2,8x4,5 սմ. Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1994 Նկարագրություն՝  Էջմիածնի գանձեր: Անվանական արժեքը՝ 12 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  38-Նամ.