Խաչատուր Աբովյանի Երկերը

Խաչատուր Աբովյանի Երկերը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խաչատուր Աբովեանի Երկերը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խաչատուր Աբովեան. Խաչատուր Աբովեանի Երկերը. Հրատարակեց Իսահակ Ժամհարեանց. - Մոսկուա, 1897, տպարան Ք. Բարխուդարեանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ կարմիր, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի ձախ անկյունում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: Կռնակը բալագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ Խաչատուր Աբովյանի պատկերով և ինքնագրով, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը: «Բառթերթ» բաժնի 505-537 էջերին կան Հովհ. Թումանյանի կողմից արված մատիտանշաններ: Կազմերեսները և կռնակը թեթև մաշված են: Հեղինակ՝  Աբովյան Խ. Էջ՝  539, 3 թ. նկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1897 Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  23,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/14