Խդրբեկ գյուղի նշանավոր Սոսին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուսա լեռան Խդրբեկ գյուղի նշանավոր Սոսին է։ Լուսանկարը գունավոր է՝կանաչ, մոխրագույն, գորշ գույներով արված։ Լուսանկարի ամբողջ ֆոնի վրա փարթամ և բարձրահասակ սոսին է, որի հաստ բնի մեջ սրճատուն է գործել։ Ծառի կողքերին երևում են 9 տղամարդիկ, որոնք խումբ-խումբ կանգնած զրուցում են, երկու հոգի էլ նստած նարդի են խաղում։ Սոսու մի կողում երևում է ավտոմեքենայի մի մասը։ Լուսանկարը դրված է ապակե ծածկով փայտե շրջանակի մեջ։ Փայտե շրջանակը մուգ շագանակագույն է։ Լուսանկարի հետևի մասում գրված է հիշատակ Սուլանյան Մկրտչին Բոսպիկյան Եսայիից 2․06․77 թ․։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խդրբեկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նվիրատու՝  Մարիամ Սուլախյան Չափս՝  42*32 Նյութը՝  լուսանկարչական թուղթ, փայտ, ապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5521/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-235