Խդրբեկ գյուղից մի գողտրիկ տեսարան

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Տեսարան Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է Մուսա լեռան Խդրբեկ գյուղից մի գողտրիկ տեսարան է։ Լուսանկարը գունավոր է և պատկերում է 1930-ական թթ․ գյուղը։ Բնակելի տները մեծ, գեղեցիկ, երկհարկանի քարաշեն տներ են, կղմինդրե կտուրներով։ Ամբողջ գյուղը թաղված է ծով կանաչի մեջ։ Գյուղի համար պաշտպանական գիծ են կազմում լեռների շղթան։ Գյուղից հեռու նշմարվում է մի ուրիշ հայկական գյուղ, որն էլ տարածվել է համանման մի լեռնաշղթայի լանջին։ Սա մի ամբողջական լեռնաշղթա է, որի ամենաբարձր գագաթը Մուսա լեռն է։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խդրբեկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Նվիրատու՝  Մարիամ Սուլախյան Չափս՝  42*32 Նյութը՝  լուսանկարչական թուղթ, փայտ, ապակի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5521/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-235