Խենթը: Արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից; Ջալալեդդին: Մի պատկեր նրա արշավանքից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Խենթը: Արկածներ վերջին ռուս-թուրքական պատերազմից; Ջալալէդդին: Մի պատկեր նրա արշաւանքից Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Րաֆֆի. Խենթը: Արկածներ ռուս-թուրքական պատերազմից; Ջալալէդդին: Մի պատկեր նրա արշաւանքից. - Մոսկուա, 1890, տպարան Մկրտիչ Բարխուդարեանի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Կռնակը սև կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները սպիտակ կոշտ թղթից են: Առաջին ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ Րաֆֆու պատկերով և ինքնագրով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանայնի անձնաակն գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը և «Այրի Աննա Րաֆֆի Մէլիք-Յակոբեան» կապույտ թանաքով կնիքը, վերևի ձախ մասում կա «Ն. Թումանյան» մակագրությունը կանաչ-կարմիր մատիտով: Վերջին էջ 558-ի ներքևի լուսանցքում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գիրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և ֆոևզացները խունացած են, կռնակը մասամբ մաշված է: Հեղինակ՝  Րաֆֆի Էջ՝  558 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1890 Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  21,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1085