Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված են երեք կին՝ Մոջոթյան Փեփրոնեն, Հռիփսիմեն, երրորդ կինը անհայտ է: Երկուսը նստած են, մեկը՝ կանգնած: Կանգնած կինը հագել է բոլորաձև բարձր օձիքով, առջևի մասում կոճակներով, մուգ գույնի շրջազգեստ: Գլխին կրում է թանթանա, որի քունքային մասերով իջնում են դրամներով վերջացող ձեռագործ քունքակախիկներ: Կանանցից երկուսը նստած են: Հագել են բոլորաձև բարձր օձիքով շրջազգեստ, օձիքի վրա ունեն կրծքազարդ: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  7.4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907թ. Բարձրություն (սմ)՝  11.7 Նվիրատու՝  Թամարա Գևորգյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1350/15 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-2/7