Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են յոթ հոգի, որոնցից չորսը երեխա են: Կենտրոնում նստած են երկու տղամարդ և մի կին, բոլորն էլ հագնված Ալեքսանդրապոլի ազգային տարազով: Կենտրոնում նստած տղամարդը գրկել է սպիտակ զգեստով մի փոքրիկ աղջկա: Նրա աջ կողմում կանգնած է երկրորդ երեխան: Երկու տղամարդկանց միջև նստել է սպւտակազհեստ երրորդ աղջիկը: Կինը նստել է տղամարդկանց ձախ մասում, գլխին ունի ժանեկազարդ չիքիլա, քունքակախիկներ և շղթա արծաթե դրամներով: Կնոջ կողքին կանգնել է գիմնազիստի հագուստով մի տղա: Նրանց ոտքերի տակ գորգ է փռված: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  22.9 Երկարություն (սմ)՝  16.9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Սեդա Գրիգորի Մալոյան-Ղոլթուխչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3988/2 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-198