Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են վեց հոգի: Երկու կին նստած, երկուսը կանգնած և երկու երեխա նստած: Կանգնածները եվրոպական հագուստով են, մետաղական գոտիներով, գցել են վզնոցներ, մազերը հավաքել են: Նստած կանայք հագել են Ալեքսանդրապոլին բնորոշ տարազ: Ձախ կողմում նստածը գցել է դրամներով վզնոցներ, գլխին դրել է թանթանա, որից կախված են քունքակալներ, կա մետաքսե, սպիտակ շղարշ: Աջ կողմի նստածը գլխին դրել է գլխաշոր: Հեղինակ՝  լուսանկարիչ՝ Мушегянц Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  10.9 Երկարություն (սմ)՝  14.3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Կարինե Կարճիկյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2468/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-135