Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված են հինգ հոգի, տարեց տղամարդը ու կինը նստած են, կինը հագել է Գյումրվա տարազ, տղամարդը հագել է կրծքամասի թեք կտրվածքով երկշար կոճակներով բաճկոն, նույն կտորից շալվար, որի փողքերը ամփոփված են կաշվե երկարաճիտք կոշիկների մեջ: Գլխին կրում է շլյապկա, ձեռքին բռնել է տերողորմյա: Երկրորդ տղան ու աղջիկը, որոնք կանգնած են ,կրում են աշակերտական համազգեստ: Նկարում պատկերված են Սիմոնյան Սիմոնը, Մանուկյան Սամսոնը, Եվգինեն, Գրիգորը: Նյութը՝  լուսանկարչական թուղթ, ստվարաթուղթ Լայնություն (սմ)՝  22.8 Երկարություն (սմ)՝  17 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ալեքսանդրապոլ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Նվիրատու՝  Կարինե Դավթյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4189/1 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-282