Խմբանկար

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գյուղական անմշակ, անհամաչափ քարերով շարված պատի ֆոնին կատարված խմբանկար է: Լուսանկարում խումբը դասավորված է երեք շարքով: Առաջին շարքում նստած են յոթ տղա, երկրորդ շարքում կանգնած են նույն տարիքի ևս յոթ տղա, երրորդ շարքում՝ տասը հասակավոր մարդիկ, ձախից առաջինը ծերունի է, նրանից աջ՝ երկու հոգին և չորրորդն ու հինգերորդը բեղեր ունեն: Հինգերորդի հագին չուխա է: Մեծ մասը փափախով են և տարազով: Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  9*12 Նկարիչ՝  Գաբրիել Իսահովի Սաֆարյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6525/70 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-436