Խնոցի միկանթանի

Թեմա՝  Սննդամթերքների մշակման/ստացման միջոցներ Ենթաթեմա՝  Կաթնամթերքների մշակման միջոցներ Տեսակ/ժանր՝  Նստովի խնոցի Բնօրինակի անվանում՝  Խնոցի նստովի Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Խնոցի միկանթանի՝ փոքր հարթ նստուկով,աստիճանաբար լայնացող իրանով, ուղիղ վզով և շուրթով, որից կան բացակա մասեր: Իրանին ունի երկու զուգահեռ գծերի մեջ արված ալիքանախշ զարդագոտի: Զարդագոտու մեջ կա մեկ մեծ, հաստ, կանթ, նրան կից կա մեկ անցք: Իրանի տարբեր տեղերում ունի երեք անցքեր / կոտրված են/: Խնոցին ունի կարմիր, կրածածկ մակերես: Նյութը՝  Կավ Հայտնաբերման վայրը՝  ք. Վայք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-20-րդ դար Չափս՝  46սմ x 11սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  9838