"Խոստովանանք" ֆիլմի էսկիզ (Բժնիի տերտերը)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Առջեւի պլանում պատկերված է երկար փարաջայով, ճամպրուկը ձեռքին, խաչը վզին մորուքավոր տերտերը, որի դեմքը` լուսանկարի գունավոր վերատպություն է: Հետին պլանում երեք գմբեթանի եկեղեցի է նկարված: Աջ ներքեւի անկյունում կա ԲՋՆԻ պոպ տեր-տեր (ուկր.) մակագրությունը: Օգտագործված է կապույտ, կարմիր ֆլոմաստեր, սեւ մատիտ, սպիտակ եւ դեղին փայլուններ Հեղինակ՝  Ս.Փարաջանով /1924-1990/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1989 Չափս՝  27 x 19 սմ Նյութը՝  թուղթ, ֆլոմաստեր, մատիտ, փայլաթուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  253