Խոսրովի արգելոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  1999 թ. ապրիլի 22-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Եվրոպա: Ազգային արգելոցներ» թեմային, որի վրա պատկերված է Խոսրովի արգելոցը: Խոսրովի պետական արգելոցը զբաղեցնում է մոտ 27000 հա տարածություն: Կազմակերպվել է 1958 թ.: Գտնվում է 1600-2300մ բարձրության վրա: Անտառային բուսածածկույթը կղզիների ձևով տարածված է միջին բարձրություններում: Կենդանական աշխարհին բնորոշ են հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը: Հանդիպում են նաև գորշ արջ, վարազ, աղվես, նապաստակ, ընձառյուծ, լուսան, գայլ և այլն: Առանձնապես հարուստ է թռչնաշխարհը՝ սև ցին, սպիտակագլուխ անգղ, արծիվ, վայրի աղավնի: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1999 Չափս՝  4,1x2,5 սմ Նկարագրություն՝  Եվրոպա: Ազգային արգելոցներ: Անվանական արժեքը՝ 170 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Սամուելյան Հարություն Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  496-Նամ.